ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Համբուրգում ներկայացնելու է հայկական կոմպոզիտորական արվեստը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Համբուրգում ներկայացնելու է հայկական կոմպոզիտորական արվեստը
26.03.2018 | 12:42

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 28-ին համերգով հանդես է գալու Գերմանիայում՝ դարի ամենահեղինակավոր մշակութային նախագիծը համարվող Էլբֆիլհարմոնիայի (Elbphilharmonie) Մեծ դահլիճում։ Համբուրգը 19-րդ դարի գերմանացի մեծ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Յոհաննես Բրամսի ծննդավայրն է։ Այստեղ գիտեն գնահատել, արժևորել բարձրակարգ երաժշտությունը։ Այստեղ սովոր են ընդունելու, ունկնդրելու աշխարհի լավագույն երաժիշտներին։ Ու պատահական չէ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համբուրգյան համերգի տոմսերը սպառվել են դեռևս 2017-ի նոյեմբերին։


Համբուրգում կայանալիք համերգի ընթացքում սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացնելու է հայ կոմպոզիտորական արվեստը. երեկոյի ընթացքում հնչելու են Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ Զանգերով սիմֆոնիան և Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը, մենակատար՝ Նարեկ Հախնազարյան։ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը համաշխարհային պրեմիերա է։
Կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը նշում է, որ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը մշտապես ներկայացնում է ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ «Մեր համագործակցությունը սիմֆոնիկ նվագախմբի հետ շատ ներդաշնակ է։ Այն ամբողջովին ըմբռնում է իմ գեղագիտական պատկերացումները։ Սա շատ կարևոր է։ Նվագախումբը միշտ պատրաստակամությամբ է անդրադառնում իմ ստեղծագործություններին։ Կոլեկտիվում շատ լավ մթնոլորտ է տիրում։ Դու հանգիստ ես նրանց հետ աշխատանքում և կարողանում ես լիակատար արտահայտել քո ցանկությունները»,- ասում է Էդուարդ Հայրապետյանը։


Կոմպոզիտորն իր Թավջութակի չորրորդ կոնցերտը գրել է 2017թ. Նարեկ Հախնազարյանի համար։ «Գրել մենակատարի համար ինձ համար նշանակում է պատկերել նրա երաժշտական դիմանկարը, պատկերացնել երաժշտին բեմի վրա, նրա շարժումները, թափանցել նրա զգացումների տրամաբանության մեջ: Եվ ինձ համար մեծ պատիվ է, պատասխանատվություն ու երջանիկ իրողություն, որ Կոնցերտի համաշխարհային պրեմիերան կայանում է գերմանական հողի վրա` Համբուրգում»,- ասում է Էդուարդ Հայրապետյանը:

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ